ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
Մեդ-Պրակտիկ
09.12.2013
Հարգելի Աննա Կարապետյան, բարև Ձեզ, եթե չկա հղիություն, կամ պաշտպանվում եք, այսինքն, այն կապված չէ հղիության առկայության հետ, հնարավոր է բորբոքական պրոցես, կամ էռոզիա: Դիմեք գինեկոլոգի խորհրդատվության:
Anna Karapetyan
05.12.2013
Մեդ-Պրակտիկ
03.11.2013
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, եթե Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, դա ամենակարևորն է, մնացած հարցերը ժամանակի ընթացքում կհարթվեն: Այո, միանշանակ լարվածությունը կարող է պատճառ լինել, նաև՝ ամաչելը, վախենալը սեփական զգացմունքներից և ցանկությունից, այսինքն Դուք կաշկանդվում եք, և Ձեր ինտիմ կյանքում դեռ ազատ չեք զգում նրա ներկայությունից, որից էլ հաճույքն անհետանում է: Ժամանակի ընթացքում Դուք կկարողանաք ավելի անկեղծ լինել Ձեր ցանկությունների մեջ ու հաճույքը կվերադառնա: )
Lilit Sargsyan
30.10.2013
Lilit Sargsyan
30.10.2013
Մեդ-Պրակտիկ
30.10.2013
Հարգելի Լիլիթ Սարգսյան, բարև Ձեզ, խնդիրը կարող է լինել հոգեբանական, ասենք, օրինակ, Դուք սիրում ե՞ք Ձեր ամուսնուն... այդ դեպքում Ձեզ կօգնի ինքնակառավարումը և փորձելը ընտրել տարբերակներ, որոնք կօգնեն գտնել արժանիքներ ու վերանայել Ձեր զգացմունքները դեպի պոզիտիվը: Եթե նման հոգեբանական խնդիրներ չկան, խնդրում ենք գրել ավելի մանրամասն, այդ դեպքում կդիմենք սեքսոպաթոլոգի՝ պատասխանելու Ձեր հարցին:
Lilit Sargsyan
30.10.2013
Mane
22.10.2013
Մեդ-Պրակտիկ
22.10.2013
Հարգելի Մանե, բարև Ձեզ, եթե Դուք նման անհանգստություններ եք ունեցել այս ընթացքում, չի բացառվում, որ արդյունքում դաշտանի խանգարում լիներ և շուտ սկսվեր: Նման դեպքեր լինում են՝ հոգեկան լարվածության ֆոնի վրա:
Mane
20.10.2013
Մեդ-Պրակտիկ
20.10.2013
Հարգելի Մանե, բարև Ձեզ, դա կարող է կապված լինել հարաբերության ժամանակ, եթե կա ներքին լարվածություն, որը կարող է բերել սպազմ
ու, քանի որ կուսաթաղանթի պատռվելուց հետո դեռևս լիովին ապաքինում չկա, այս բոլոր հանգամանքները միասին բերի ցավի զգացողության և արյան հետքի: Ամեն ինչ լավ կլինի: )
Mane
17.10.2013
Մեդ-Պրակտիկ
17.10.2013
Հարգելի Մանե, բարև Ձեզ, ամենայն հավանականությամբ Ձեր լարվածության պատճառն անփորձությունն ու, չի բացառվում, ամաչելն է։ Կարծում ենք այս պարագայում շատ կարևոր է հոգեկան լարվածությունից ազատվելը, ավելի հանգիստ վերաբերվելը Ձեր կյանքում փոփոխությանը: Եթե սիրում եք միմյանց, փորձեք կիսվել ամուսնու հետ, նա կհասկանա ու կօգնի Ձեզ՝ խաղաղվելու ու լարվածության փոխարեն տրվելու զգացմունքներին, այս դեպքում ամեն ինչ այլ ընթացք կստանա:
Mane
14.10.2013
Lilit
14.09.2013
Մեդ-Պրակտիկ
10.09.2013
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, Ձեր նկարագրած պարագաներում կուսաթաղանթին ոչինչ չի սպառնում։
Մեդ-Պրակտիկ
11.09.2013
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, եթե արտառոց ոչինչ չեք նկատում, իրոք, յուրաքանչյուր կնոջ մոտ դա յուրովի է լինում, ինչպես կարող է լինել մաշկը, մաշկի գույնը, քիթը աչքը և այլն։
Lilit
06.09.2013
Lilit
06.09.2013
Մեդ-Պրակտիկ
18.08.2013
Հարգելի Նելլի, ստորև այդ հոդվածն արդեն ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը։
Մեդ-Պրակտիկ
18.08.2013
Հարգելի Նելլի, հոդվածը նշված հղման էջում է։Ներկայացնում ենք հոդվածը.
Особенности секса во время месячных
Секс во время месячных привлекает мужчин своей запретностью, а женщин низкой вероятностью наступления беременности. Давайте рассмотрим положительные и отрицательные стороны секса во время менструации, а также медицинские рекомендации парам, его практикующим.
Такого рода интимные отношения многие пары отталкивают по причине брезгливости. Однако, если страсти через край, то можно сделать даже в эти дни половой акт вполне приятным и «гигиеничным». Во-первых, необходим презерватив. В данном случае он выступит скорее не гарантом ненаступления беременности (она и так вряд ли наступит в результате полового акта на 2-4 день цикла), а средством недопущения инфекционных возбудителей в матку. В период менструации шейка матки немного приоткрыта, она становится буквально открытыми вратами для инфекции. Особенно нужно аккуратно заниматься сексом во время месячных тем парам, у которых имеются какие-либо инфекции, передаваемые половым путем, а также, если половой партнер новый.
Это был первый момент. Второй — лучше воздержаться от половых актов в первые 2-3 дня менструации, когда выделения наиболее обильны. Особенно эта рекомендация касается дам, страдающих от обильных кровотечений, так как половой акт, особенно длительный, с глубоким проникновением может спровоцировать усиление кровотечения.
Место для полового акта выбирайте разумно. Пусть это будет ванна или душевая кабинка, если постель, то не забудьте на нее что-нибудь сверху постелить «защитное», прихватите влажные салфетки. И можете наслаждаться любовью. Кстати, говорят, что секс во время менструации бывает даже более приятен, так как в это время у женщин повышается либидо. Ну, а мужчинами овладевают какие-то первобытные, животные инстинкты.
Еще несколько советов:
1. Не спринцуйтесь во время менструации. Пусть вам кажется, что таким образом можно сделать влагалище «чище» перед половым актом. Это не так. Даже лечебные процедуры на время месячных прекращаются.
2. Потушите свет. Далеко не всех возбуждает вид крови.
3. Если у вас начал ныть живот после полового акта в период месячных, выпейте таблетку «Но-шпы» или ее аналога («Дроверин», «Дротаверин» и т. д.). Болезненные спазмы таблетки снимут.
4. Практикуйте в эти дни позы, которые не способствуют глубокому проникновению. Лучше всего подойдет классическая поза — мужчина сверху.
Большинство врачей считает, что ничего плохого не несет секс во время месячных — можно без проблем им заниматься при соблюдении гигиенических требований.
neli
18.08.2013
Մեդ-Պրակտիկ
17.08.2013
Հարգելի Նելլի, բարև Ձեզ, ավելի մանրամասն տեղեկատվության համար առաջարկում ենք կարդալ հետևյալ հոդվածը.
http://www.missfit.ru/berem/seks-vo-vremya-mesyachnyh/
Nelli
15.08.2013
Մեդ-Պրակտիկ
22.07.2013
Հարգելի Լիա, բարև Ձեզ, եթե խոսքը վերաբերում է գլխի շրջանում լիմֆատիկ գեղձերի մեծացմանը, ապա խոսքը վերաբերում է միայն գլխի հետ կապված խնդիրների հետ և ոչ մի առնչություն չի կարող ունենալ գինեկոլոգական խդիրների հետ։
Գլխի շրջանում լիմֆատիկ գեղձերի մեծանալը կարող է կապված լինել քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների, բերանի խոռոչի, ատամների հետ կապված խնդիրների, գլխի և դեմքի վերքերի, վնասվածքների կամ թարախային բշտիկների, չի բացառվում նաև տիզի առկայության հետ։ Եթե հայտնաբերեք թվարկածներից, դիմեք համապատասխան մասնագետի խորհրդատվությանը։
Լիա
20.07.2013
Մեդ-Պրակտիկ
29.06.2013
Հարգելի Սուսաննա, բարև Ձեզ, ստրեպտոկոկայի վարակի բուժման միակ տարբերակը հակաբիոտիկների օգտագործումն է, իսկ ավելի գրագետ է մինչև բուժում ստանալը կատարել հետազոտություն` որոշելու միկրոբների զգայունությունը անտիբիոտիկի նկատմամաբ և ելնելով արդյունքներից միայն ստանալ վարակի հանդեպ ամենազդայուն ատիբիոտիկը։
Susanna
26.06.2013
Մեդ-Պրակտիկ
24.04.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, նման արտադրություն կարող է լինել բորբոքական պրոցեսների, սնկերի կամ ինֆեկցիայի առկայության դեպքերում։ Հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության և հետազոտվել։
anna
24.04.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն